ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • ԻՏՁՄ-ն 1-ին անգամ կանցկացնի Business Innovation Forum

    ԻՏՁՄ-ն 1-ին անգամ կանցկացնի Business Innovation Forum

    25.11.2013| 10:44
    Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը տեխնոլոգիական և այլ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցությունը խթանելու և համապատասխան բիզնես հարթակ ստեղծելու նպատակով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանում առաջին անգամ կազմակերպում է Business Innovation Forum:
  • «Խաղողը կյանք է». հատընտիր խմիչքների բարեգործական աճուրդ Հայաստանում

    «Խաղողը կյանք է». հատընտիր խմիչքների բարեգործական աճուրդ Հայաստանում

    24.11.2013| 16:25
    Խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես և աճուրդ Հայաստանում. հատուկ ընտրված բարձրակարգ ու նրբահամ կոնյակներ, գինիներ, շամպայններ և արմանյակ տարբեր երկրների նշանավոր արտադրողներից: Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասն աճուրդի համար հատուկ բերվել է Հայաստան: Մասնավորապես կներկայացվեն` «Նոյան Տապան» Կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ., Tignanello 2010, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ:
  • Հայաստանում կբացվի «Մեգերյան» արտադրության գորգերի թանգարան

    Հայաստանում կբացվի «Մեգերյան» արտադրության գորգերի թանգարան

    24.11.2013| 14:32
    «Մեգերյան կարպետ» ընկերությունում շուտով կբացվի գորգերի թանգարան, որտեղ կներկայացվեն հայկական հնագույն և նոր շուրջ 200 տարվա պատմություն ունեցող գորգեր: Գորգերի թանգարանը միակն է լինելու Հայաստանում և այն հնարավորություն կտա ցուցադրել մեր հայկական գորգագործության հավերժական գեղեցկությունն ու ժամանակակից կատարողական արվեստի գորգերի նմուշները:
  • «Ես այս իրավիճակը, իմ բառերով, կկոչեմ 21-րդ դարի ստրկատիրություն»

    «Ես այս իրավիճակը, իմ բառերով, կկոչեմ 21-րդ դարի ստրկատիրություն»

    22.11.2013| 15:51
    Այսօր «Արեգ» համահայկական խնդիրների գիտավերլուծական կենտրոնի կողմից կազմակերպած` «Կենսաթոշակային կուտակային համակարգի հակասոցիալական և ապազգային էությունը» թեմայով մամուլի ասուլիսում, հասարակագետ Կարինե ՀԱԿՈԲՅԱՆԸ` պատասխանելով «արդյո՞ք սա պետության կողմից հերթական քայլն է, երբ որ ընդունվում են որոշումներ` հաշվի առնելով որոշակի մարդկանց անձնական շահերը, թե՞ սա պետք է ընդունել որպես բարեփոխում, որը պարզապես քայլ է դեպի առաջադեմ Եվրոպա, դեպի հասարկություն» հարցին` ասաց. «Այն բարեփոխումները, որոնք չեն բխում մարդու և հասարակության շահերից, դժվար է կոչել բարեփոխումներ: Իմ կարծիքով կենսաթոշակային կուտակային համակարգի օրինագիծը այն օրենքների շարքում է, որը չի բխում մեր երկրի, մեր անկախության շահերից»:
  • Գուցե սկզբում կամավո՞րը կիրառենք

    Գուցե սկզբում կամավո՞րը կիրառենք

    22.11.2013| 11:49
    Կառավարություն և ԱԺ «հակամարտությունը» պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի շուրջ շարունակվում է։ ՈՒ թեև ԱԺ չորս խմբակցություններն արտահերթ նիստ հրավիրելու պահանջ էին ներկայացրել, այն չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Հավանաբար ՀՀԿ պատգամավորներն իրենց գործն արել էին։
  • Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում

    Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում

    21.11.2013| 15:25
    Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում հրավիրվել է կոնֆերանս` «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով:
  • Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում

    Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում

    20.11.2013| 16:53
    Նոյեմբերի 21-ին Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Հ. Հակոբյան 3) «Երևան Էքսպո» կենտրոնում կանցկացվի «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով կոնֆերանս:
  • Տարեկան 2,5 մլրդ դոլար է թալանվում պետբյուջեից

    Տարեկան 2,5 մլրդ դոլար է թալանվում պետբյուջեից

    20.11.2013| 13:40
    «Ժողովրդի մեջ խոր ապատիա է առաջացել, սրանով է նաև պայմանավորված, որ հանրահավաքներ չենք անցկացնում: Բայց սա ժամանակավոր բնույթ է կրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հավելելով, որ հիմա քաղաքական պայքարի ամենաարդյունավետ միջոցը տարբեր հարցերի շուրջ ԱԺ չորս խմբակցությունների նախաձեռնության շուրջ ժողովրդի ակտիվությունն է:
  • Ամանորին ընդառաջ ձվի թանկացում չի սպասվում

    Ամանորին ընդառաջ ձվի թանկացում չի սպասվում

    18.11.2013| 18:09
    ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Արաքս», Արզնիի և Լուսակերտի թռչնաֆաբրիկաներ, ծանոթացել նրանց աշխատանքներին: Նախարարը տեղեկացրել է, որ ձվի շուկայում գնաճը կդադարի և Ամանորին ընդառաջ թանկացումներ չեն լինի: Նա հայտնել է, որ արդեն Հայաստան է ներմուծվել վառեկների խմբաքանակ, ինչի շնորհիվ կլրացվի ձվի շուկայում առաջացած դեֆիցիտը:
  • «Ֆինանսների նախարարը ստում է»

    «Ֆինանսների նախարարը ստում է»

    16.11.2013| 13:23
    «ԱԺ-ում բյուջեն քննարկելիս հայտարարեցի, որ եկամուտները չկան: Ֆինանսների նախարարը չհասկանալու տվեց և հայտարարեց, թե կան: Եվ այսպես, Սահմանադրության 76 և 83.5 հոդվածներն ասում են, որ բյուջե կոչվածը ոչ միայն ծախսեր են, այլև եկամուտների ձևավորումը; Ասել կուզի` ոչ միայն հենց այնպես եկամուտները, այլև դրանց ձևավորումը (մասնավորապես տնտեսական աճը` ըստ ոլորտների, սպասվելիք հարկային քաղաքականությունը և եկամուտները` ըստ հարկատեսակների)»,-գրել է նախկին վարչապետը և պարզաբանել. «Աժ կայքից հեշտ է տեսնել, որ 2014թ. համար դրանք կազմում են 982 էջ. 23 էջ` օրենքի նախագիծը և 959 էջ` հավելվածները: Ֆինանսների նախարարության կայքում էլ կան և բյուջեի մասին օրենքը, և դրա հավելվածները: Բյուջեի մասին օրենքն այստեղ 27 էջ է, իսկ հավելվածները` էլի 959 էջ»: